BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Զանգեզուրյան միջանցքը» արյունո՞վ, թե՞ արյան գինը տալով են բացելու

«Զանգեզուրյան միջանցքը» արյունո՞վ, թե՞ արյան գինը տալով են բացելու
15.10.2023 | 09:29

Պատերազմները ներկա աշխարհում երեք բանի համար են՝

1. լոգիստիկա,

2. ստրատեգիական հումք,

3. բարձր տեխնոլոգիա:

44-օրյայից անմիջապես հետո գրեցի՝ վերջապես բացվեց

չինական «Մեկ գոտի, մեկ գնացք» երթուղիներից մեկի

Արցախյան խցանումը:

Արցախյան խցանումը բացվեց, բայց ճանապարհը դեռ

փակ է...

Ռուս-ուկրաինական, հիմա էլ իսրայելա-պաղեստինյան պատերազմը, որով ԱՄՆ-ը կտրեց իր հիմնական հակառակորդ Չինաստանի լոգիստիկ կապերը, այլ ելք չի թողնում, քան շտապ ու առանց ձևականությունների գործարկել

չին-թուրքական երթուղին:

Ամսի 16-ին և՛ Պուտինը, և՛ Էրդողանը Պեկին են մեկնում հենց այդ նպատակով:

Հետաքրքիրը մի բան է՝ «Զանգեզուրյան միջանցքը» արյունո՞վ, թե՞ արյան գինը տալով են բացելու:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3159

Մեկնաբանություններ